«Համերաշխություն» կրթական և հետազոտական հիմնադրամը, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ և հայ-գերմանական Tutor Platform առցանց ուսուցման սթարթափի հետ համագործակցությամբ, «Հայաստանում քաղաքացիական ակտիվիզմի խթանմանն ուղղված կրթական ծրագրի» շրջանակներում մեկնարկում է քաղաքացիական ակտիվիզմի մասին առցանց դասընթաց։

Դասընթացին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են քաղաքականությամբ, ցանկանում են ուսումնասիրել Հայաստանում տեղի ունեցած քաղաքացիական շարժումները, սկսել իրենց հանրային նախաձեռնությունը, տիրապետել հանրային նշանակության խնդիրների լուծման գործիքներին։ Մասնակցության հայտի համար անցեք այս հղումով bit.ly/3qCqoQV

Դասընթացի թեմաներն են.

📌 Քաղաքացիական ակտիվիզմի ձևերը և ֆորմատները, դրանց համեմատական վերլուծությունը, ուժեղ կողմերն ու մարտահրավերները
📌 Ոչ ֆորմալ քաղաքացիական խմբերի գործունեությունը, ուժեղ կողմերը և մարտահրավերները, հաջողված և անհաջող փորձը
📌 Հասարակական կազմակերպությունների քաղաքացիական ակտիվ գործունեությունը, ուժեղ կողմերը և մարտահրավերները
📌 Քաղաքական կուսակցությունների գործունեությունը, ուժեղ կողմերը և մարտահրավերները
📌 Տարբեր ֆորմատներով գործող քաղաքացիական հասարակության սեգմենտների համագործակցությունը, հեռանկարները և մարտահրավերները
📌 Հայաստանում հայտնի քաղաքացիական ակցիաները, դրանց նախադրյալները, ընթացքն ու արդյունքները (Մաշտոցի պուրակ, «100 դրամ» ակցիա, «Դեմ եմ» ակցիա)
📌 Քաղաքացիական ակտիվիզմը և քաղաքացիական հասարակությունը մինչև 2018 թվականը և 2018-ից հետո։ Թիրախավորում և մարտահրավերներ

Դասընթացավարները ոլորտի հետազոտողներն են, քաղաքացիական շարժումների ակտիվ մասնակիցները, նախաձեռնողներն ու օրակարգ մշակողներն են։
Դասընթացը տեղի է ունենալու ապրիլ և մայիս ամիսներին։ Մասնակցել կարող է յուրաքանչյուր ոք։ Մասնակցությունն անվճար է։
Դասընթացին մասնակցելու համար անցեք հղումով ու լրացրեք հայտը՝ bit.ly/3qCqoQV
Ավարտած մասնակիցները կստանան մասնակցության վկայագիր։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել info@solidarityfoundation.am էլ. հասցեին կամ զանգահարել +374 10 530 222, +374 99 860 787 հեռախոսահամարներին։