✅«Դառնալ հաջողակ քաղաքական գործիչ» ծրագրի շրջանակներում գործող քաղաքական հմտությունների դպրոցը հատուկ այն կանանց համար է, ովքեր հետաքրքրված են համայնքային, մարզային և հանրապետական մակարդակների քաղաքականությամբ։
✅Այստեղ կանայք, քաղաքական գիտելիքներին զուգահեռ, ստանում են հոգեբանական ճնշումներին դիմակայելու, սթրեսային միջավայրում աշխատելու և այլ հմտություններ, որոնք անհրաժեշտ են համայնքի հետ հաղորդակցվելու և կառուցողական հարաբերություններ կառուցելու համար։
✅Արտագնա դասընթացներ, խորհրրդատվություններ, մենթորիրնգ, քննարկումներ, հանդիպումներ հայտնի քաղաքական գործիչների հետ և դերային խաղեր՝ ահա թե ինչ մեթոդաբանությամբ է իրականացվում ուսումնական ծրագիրը։
✅2022 թվականին դպրոցը երկու հոսքով կազմակերպել է Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող քսան կանանց ուսուցում։ Ուրախ ենք փաստել, որ ծրագրի որոշ մասնակիցնե արդեն իսկ մասնակցում են 25 սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, ներկայացնելով տարբեր քաղաքական ուժեր։ Առաջիկայում սպասվում է պանելային քննարկում հայտնի կին քաղաքական գործիչների մասնակցությամբ։
✅Քաղաքական դպրոցի այս մոդելը հիմնադրվել է «Համերաշխություն»կրթական և հետազոտական հիմնադրամի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի համատեղ ջանքերով։