«Համերաշխություն» կրթական և հետազոտական հիմնադրամը՝ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ և հայ-գերմանական Tutor Platform կրթական հարթակի հետ համագործակցությամբ, շարունակում է քաղաքացիական ակտիվիզմի մասին դասընթաց, որը վարում են ոլորտի հետազոտողներն ու քաղաքացիական շարժումների ակտիվ մասնակիցները։
Դասընթացի շրջանակում ներկայացնում ենք երրորդ դասախոսությունը՝ «Հասարակական կազմակերպությունների քաղաքացիական ակտիվ գործունեությունը» թեմայով, որը կարդում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Իրինա Հովհաննիսյանը։