Քաղաքական դպրոցի երկրորդ հոսքում շարունակում ենք քառամսյա դասընթացի երկրորդ փուլը, որտեղ “Քաղաքացու որոշում” ՍԴԿ -ի անդամներն ու համակիրները խոսում են Արցախյան վերջին պատերազմի և դրա արդյունքում հանրային ընկալումներում տեղի ունեցած փոփոխությունների, իրավունքի գիտակցման կարևորության, ՀՀ կուսակցական համակարգի և կուսակցությունների մասին նոր օրենքի, Հայաստանում արհմիությունների գործունեության և այդ ոլորտում առկա խնդիրների, աշխատանքային իրավունքի, ինքնիշխանության և սուվերենության և ՀՀ քաղաքական պատմության այլ հիմնարար թեմաների մասին։
Բանախոսները քաղաքական-հասարակական հայտնի գործիչներ են, փորձագետներ և ոլորտի հետազոտողներ։