«Համերաշխություն» կրթահետազոտական հիմնադրամը «Westminster Foundation for Democracy» հիմնադրամի աջակցությամբ մեկնարկում է Քաղաքական դպրոցի երկրորդ հոսքը։
Քաղաքական դպրոցում կարող են ուսանել 18-30 տարեկան բոլոր անձինք, ովքեր ցանկանում են ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ քաղաքական գործընթացների, քաղաքական գաղափարախոսությունների, տնտեսության գաղափարական մոդելների, քաղաքական պատմության, հռետորաբանության և հանրային խոսքի, քաղաքական հաղորդակցության և քաղաքականությանն առնչվող այլ ոլորտների մասին։
‼️ Քաղաքական դպրոցում ուսանելն անվճար է։ Դպրոցն ավարտած ուսանողները կստանան ավարտական հավաստագրեր։
Դասընթացները սկսելու են հոկտեմբերի ամսին և տևելու են 5 ամիս, ներառելով՝
✅ եռամսյա դասնթաց շաբաթական 3 օր, ժամը 19։00-21։00-ն գրաֆիկով, հետևյալ առարկաների գծով
🔹 Քաղաքական գաղափարախոսություններ և տնտեսության զարգացման քաղաքական տեսլականներ
🔹 Հռետորաբանություն և հանրային խոսք
🔹 Մեդիագրագիտություն
🔹 Հայ քաղաքական մտքի պատմություն
🔹 Քաղաքական փիլիսոփայություն
🔹 Հայաստանը տարածաշրջանային և գեոպոլիտիկ գործընթացների կոնտեքստում
✅մեկ ամիս տևողությամբ սեմինարների շարք ներհայաստանյան քաղաքական իրողությունների և գործընթացների, Հայաստանի սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական իրավիճակի, արցախյան խնդրի, Հայաստանի քաղաքական պատմության մասին, որտեղ բանախոսները լինելու են «Քաղաքացու Որոշում» ՍԴԿ անդամներն ու համակիրները
✅ 4-օրյա արտագնա թրեյնինգ՝ ստացած գիտելիքները գործնականում կիրառելու և այլ անձանց և լսարաններին փոխանցելու հմտություններ ձեռք բերելու համար։
Դասախոսները ոլորտի հետազոտողներն են, փորձառու դասընթացավարներ և մասնագետներ։
‼️Մասնակցության հայտի համար մինչև սեպտեմբերի 30-ը պետք է ուղարկել մոտիվացիոն նամակ Info@solidarityfoundation.am էլեկտրոնային հասցեին։ Նամակում պետք է նշել Ձեր անուն-ազգանունը, տարիքը, կոնտակտային տվյալներ և համառոտ ներկայացնել, թե ինչո՞ւ եք ցանկանում ուսանել Քաղաքական դպրոցում։
💻📱Հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել Info@solidarityfoundation.am էլ․ հասցեին, «Համերաշխություն» կրթահետազոտական հիմնադրամի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել +374 99 860 787 հեռախոսահամարին։