Ընթանում է Քաղաքական դպրոցի երկրորդ հոսքի ընդունելությունը, որտեղ դիմորդները լրացնում են հարցաշար և անցնում հարցազրույց։ Արդյունքում ընտրվելու են 30 ուսանողներ, ովքեր Դպրոցում ստանալու են քաղաքական գաղափարախոսությունների, քաղտնտեսության, հռետորության, մեդիագրագիտության, հայ քաղաքական մտքի պատմության և հարակից այլ թեմաների մասին գիտելիքներ։
Քաղաքական դպրոցը մեկնարկել է «Westminster Foundation for Democracy» հիմնադրամի աջակցությամբ՝ «Երիտասարդների հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակում։