Դասընթացի երեք փուլերում Դպրոցի ուսանողները ստացան տեսական և գործնական գիտելիքներ քաղաքական գաղափարախոսությունների, քաղաքական գործընթացների և պատմության մասին, ուսումնասիրեցին Հայաստանի քաղաքական պատմությունն ու կարևորագույն իրադարձությունները, իսկ վերջում, TOT դասընթացի արդյունքում, ձեռք բերեցին թրեյների հմտություններ՝ ստացած գիտելիքները ուրիշներին փոխանցելու համար։
Քաղաքական դպրոցի երկրորդ հոսքի նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։