Մեկնարկում է Քաղաքական դպրոցի առաջին հոսքը։

«Համերաշխություն» կրթահետազոտական հիմնադրամը «Westminster Foundation for Democracy» հիմնադրամի աջակցությամբ մեկնարկում է Քաղաքական դպրոցը։

Քաղաքական դպրոցում կարող են ուսանել 18-25 տարեկան բոլոր անձինք, ովքեր ցանկանում են ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ քաղաքական գործընթացների, քաղաքական գաղափարախոսությունների, տնտեսության գաղափարական մոդելների, քաղաքական պատմության, հռետորաբանության և հանրային խոսքի, քաղաքական հաղորդակցության և քաղաքականությանն առնչվող այլ ոլորտների մասին։

‼️ Քաղաքական դպրոցում ուսանելն անվճար է։ Դպրոցն ավարտած ուսանողները կստանան ավարտական հավաստագրեր։

Դասընթացները սկսելու են դեկտեմբերի ամսին և տևելու են 5 ամիս, ներառելով՝
✅ Եռամսյա դասընթաց` շաբաթական 3 օր, ժ. 19։00-21։00-ն գրաֆիկով, հետևյալ առարկաների գծով.
🔹 Քաղաքական գաղափարախոսություններ և տնտեսության զարգացման քաղաքական տեսլականներ
🔹 Պատմության և Կրոնի քաղաքական կոնտեքստը
🔹 Հռետորաբանություն և հանրային խոսք, քաղաքական հաղորդակցություն
✅ Մեկ ամիս տևողությամբ սեմինարների շարք ներհայաստանյան քաղաքական իրողությունների և գործընթացների, Հայաստանի սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական իրավիճակի, արցախյան խնդրի, Հայաստանի քաղաքական պատմության մասին, որտեղ բանախոսները լինելու են «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներն ու համակիրները
✅ 5-օրյա արտագնա թրեյնինգ՝ ստացած գիտելիքները գործնականում կիրառելու և այլ անձանց և լսարաններին փոխանցելու հմտություններ ձեռք բերելու համար։

Դասախոսները ոլորտի հետազոտողներն են, փորձառու դասընթացավարներ և մասնագետներ։

‼️ Մասնակցության հայտի համար մինչև նոյեմբերի 25-ը պետք է ուղարկել մոտիվացիոն նամակ info@solidarityfoundation.am էլեկտրոնային հասցեին։ Նամակում պետք է նշել Ձեր անուն-ազգանունը, կոնտակտային տվյալներ և համառոտ ներկայացնել, թե ինչո՞ւ եք ցանկանում ուսանել Քաղաքական դպրոցում։

💻📱 Հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել info@solidarityfoundation.am էլ. հասցեին, «Համերաշխություն» կրթահետազոտական հիմնադրամի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել +374 10 530 222, +374 99 860 787 հեռախոսահամարներին։