Դասընթացին մասնակցում են ընդունելության արդյունքներով Դպրոց ընդունված 26 ուսանողներ, ովքեր առաջիկա 4 ամիսների ընթացքում կստանան համապարփակ գիտելիքներ քաղաքական գաղափարախոսությունների, քաղտնտեսության, հանրային խոսքի, քաղաքական հաղորդակցության, կրոնի և պատմության քաղաքական կոնտեքստի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքական պատմության, կարևորագույն հանրային և իրավաքաղաքական գործընթացների մասին։
Դպրոցի դասընթացը մեկնարկեց «Անտիկ եւ ժամանակակից ժողովրդավարությունների նմանություններն ու տարբերությունները և դրանց հիմքում ընկած գաղափարները» դասախոսությամբ։ Դասախոսն էր քաղաքագետ Էդգար Վարդանյանը։