«Համերաշխություն» կրթական և հետազոտական հիմնադրամը՝ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ և հայ-գերմանական Tutor Platform կրթական հարթակի հետ համագործակցությամբ, սկսում է քաղաքացիական ակտիվիզմի մասին դասընթաց, որը կվարեն ոլորտի հետազոտողներն ու քաղաքացիական շարժումների ակտիվ մասնակիցները։

Դասընթացի շրջանակում ներկայացնում ենք առաջին դասախոսությունը՝ «Քաղաքացիական ակտիվիզմի ձևերը և ֆորմատները, դրանց համեմատական վերլուծությունը, ուժեղ կողմերը և մարտահրավերները» թեմայով, որը կարդում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։