Մեկնարկել է Քաղաքական դպրոցում ընդունելության երկրորդ փուլը, որտեղ դիմորդները լրացնում են հարցաշար և անցնում հարցազրույց։ Արդյունքում ընտրվելու են 30 ուսանողներ, որոնք Դպրոցում ստանալու են քաղաքական գաղափարախոսությունների, քաղտնտեսության, հռետորության, քաղաքական հաղորդակցության և հարակից այլ թեմաների մասին գիտելիքներ։

Քաղաքական դպրոցը մեկնարկել է «Westminster Foundation for Democracy» հիմնադրամի աջակցությամբ՝ «Երիտասարդների հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակում։