«Համերաշխություն» կրթական և հետազոտական հիմնադրամը՝ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ և հայ-գերմանական Tutor Platform կրթական հարթակի հետ համագործակցությամբ, շարունակում է քաղաքացիական ակտիվիզմի մասին դասընթաց, որը վարում են ոլորտի հետազոտողներն ու քաղաքացիական շարժումների ակտիվ մասնակիցները։

Դասընթացի շրջանակում ներկայացնում ենք երկրորդ դասախոսությունը՝ «Ոչ ֆորմալ քաղաքացիական խմբերի գործունեությունը, հաջողված և անհաջող փորձը» թեմայով, որը կարդում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը։