«Համերաշխություն» կրթական և հետազոտական հիմնադրամը՝ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ և հայ-գերմանական Tutor Platform կրթական հարթակի հետ համագործակցությամբ, շարունակում է քաղաքացիական ակտիվիզմի մասին դասընթաց, որը վարում են ոլորտի հետազոտողներն ու քաղաքացիական շարժումների ակտիվ մասնակիցները։

Դասընթացի շրջանակում ներկայացնում ենք վեցերորդ դասախոսությունը՝  «Բնապահպանությունը որպես քաղաքացիական ակտիվիզմ․ հայտնի բնապահպանական ակցիաները, դրանց ուժեղ և թույլ կողմերը» թեմայով, որը կարդում է լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանը։