«Համերաշխություն» կրթական և հետազոտական հիմնադրամը՝ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ և հայ-գերմանական Tutor Platform կրթական հարթակի հետ համագործակցությամբ, շարունակում է քաղաքացիական ակտիվիզմի մասին դասընթաց, որը վարում են ոլորտի հետազոտողներն ու քաղաքացիական շարժումների ակտիվ մասնակիցները։

Դասընթացի շրջանակում ներկայացնում ենք հինգերորդ դասախոսությունը՝  «Տարբեր ֆորմատներով գործող քաղաքացիական հասարակության սեգմենտների համագործակցությունը, հեռանկարները և մարտահրավերները» թեմայով, որը կարդում է սոցիալական մարդաբան Աղասի Թադևոսյանը։